Նախկինները հետ գալու ո՛չ տրամադրություն ունեն, ո՛չ էլ ցանկություն. Բագրատ Սրբազան
copy image url

Նախկինները հետ գալու ո՛չ տրամադրություն ունեն, ո՛չ էլ ցանկություն. Բագրատ Սրբազան

Ներքին 3 ամիս առաջ - 13:42 27-12-2024
Նախկին իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ նպատակ՝ վերադառնալու։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Ես չեմ կարող որևէ մեկի անուն տալ, նախ, որովհետև պետք է լինեն մարդիկ, ովքեր պատասխանատվություն կրելու ցանկություն ունեն, մարդիկ, ովքեր ընդունելի են, և մարդիկ, ովքեր հավակնություն չեն ունենա արդարության սկզբունքից շեղվելու: Այսօր որևէ թեկնածու գոյություն չունի, այդ թեկնածությունն էլ շատ պայմանական է: Այսօր գոյություն ունի փողոց, հրապարակ և առաջնորդություն: Ես վաստակել եմ այդ իրավունքը՝ ինքս ինձնով սկսելով այս ամբողջ պայքարն ու շարժումը»,- նշեց Սրբազանը։