Առանց տոմսի և իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները կտուգանվեն
copy image url

Առանց տոմսի և իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները կտուգանվեն

Ներքին 3 ամիս առաջ - 18:34 26-12-2024
Տիգրան Ավինյանը հանդես է գալիս տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով։

Խոսելով տրանսպորտային բարեփոխման մասին՝ Ավինյանը շեշտեց, որ «Երևան ավտոբուսն» այս տարի մոտ 8 մլրդ դրամի չափով եկամուտ է ունեցել, քաղաքապետարանը սուբսիդավորել է 8․5 մլրդ դրամի չափով և ևս 1 մլրդ-ի պիտի սուբսիդավորի։

«Հաջորդ տարի այս 8 մլրդ-ը նախատեսվում է, որ դառնալու է 13 մլրդ դրամ։ Սեփական եկամուտները աճելու են, բայց Երևանի քաղաքապետարանը շարունակելու է սուբսիդավորել Երևանի տրանսպորտը»,- նշեց նա՝ շեշտելով, որ գումարային ծախսը եղել է 17 մլրդ դրամ։

Շեշտվեց, որ վերանայվում են որոշ վարորդների աշխատավարձերը։

Ավինյանը նշեց նաև, որ եղել են մասնավոր գծեր, քաղաքապետարանը, նախօրոք տեղեկացնելով բոլորին, որոշում է կայացրել, որ այդ գծերը չեն կարող սպասարկվել մասնավոր գործընկերների կողմից։

«Քանի դեռ մենք կարիքը ունենք, փորձում ենք երևանցիներին առաջարկել բոլոր հնարավոր տարբերակները տեղափոխման խնդիրը լուծելու համար»,- ասաց նա՝ նկատելով, որ դեռևս որոշ հին ավտոբուսներ աշխատում են։

Քաղաքապետը նկատեց նաև, որ առաջիկայում, երբ վերջնականապես կներդրվեն և կստուգվեն վճարման համակարգերը, հասարակակակն կարգի պահպանման ծառայության աշխատակիցները կտուգանեն առանց տոմսի և իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողներին։

Ամենից շատ դիտված