Եթե ծախսվել է և հայտարարվել է գումարը, էլ որտե՞ղ է կոռուպցիա․ հարցում՝ ԱԺ-ի միջոցառման ծախսերի մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 18:48 26-12-2024
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի դռները։

Ազգային ժողովի բակում «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով ամանորյա տոնական միջոցառումը, ծառայություններով հանդերձ շատ թանկ է արժեցել է։

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ պետական բյուջեից այս միջոցառումնանցկացնելու համար հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղել․ «Այստեղ կոռուպցիա տեսնում են, թե՞ ոչ»։

Հարցվածներից շատերի կարծիքով՝ այս պարագայում կոռուպցիա չկա։

«Եթե ծախսվել է և հայտարարվել է գումարը, էլ որտե՞ղ է կոռուպցիա»,-ասաց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ՝ մեր երկրում նման բան հնարավոր չէ։

«Հարցերը կարելի է ուղղել Հակակոռուպցիոն կոմիտեին»,-նկատեց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված