Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Այս մասին X–ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց վրա պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,–X–ում գրել է նա։
Հիշեցնենք, որ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա: