Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում