Հանրային տրանսպորտը ի՞նչ ունի, որ ձմեռային անվադողեր էլ ունենա․ հարցում

Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 23:00 21-12-2024
Դեկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտնել կառավարության որոշումը, որի համաձայն՝ մեքենաների շահագործումը պետք է իրականացվի ձմեռային անվադողերով, սակայն կառավարության որոշումը հանրային տրանսպորտի վրա չի տարածվում։

Ձմռան սկզբից առ այսօր Երևանի հանրային տրանսպորտը ձմեռային անվադողեր չունի, ինչը վտանգ է հանդիսանում և՛ վարորդների, և՛ ուղևորների, և՛ հետնիոտների համար։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվեց, թե նրանց կարծիքով ինչո՞ւ Երևանի հանրային տրանսպորտը ձմեռային անվադողեր չունի։

Հարցվածներից շատերը չկարողացան նշել ձմեռային անվադողերի բացակայության պատճառը։

«Ի՞նչ ունի, որ դա էլ ունենա»,-ասաց անցորդներից մեկը։

Մի քաղաքացու խոսքով էլ՝ այն ժամանակի հարց է։

«Այդ հարցին թող քաղաքապետարանը պատասխանի»,-նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։