Շուրջ երկու տարի է՝ ԵՄ դիտորդները հսկում են Հայաստանի սահմանները, սակայն այժմ լուրեր են պտտվում, թե եվրոպացի դիտորդներին հանելու են Հայաստանի սահմանից։
Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքով և երևանցիիներին հարց ուղղեց․ «Ի՞նչ կլինի ԵՄ դիտորդների հեռանալուց հետո, և ի՞նչ օգուտ են տալիս ԵՄ դիտորդները Հայաստանին»։
Հարցվածներից որոշների կարծիքով՝ եվրոպացի դիտորդները օգուտ չեն տալիս մեր երկրին։
«Մեր երկրի խաղաղությունը պահում էին, թե չէ հիմա խուժանը շուտ էր հարձակվել»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշ անցորդի կարծիքով էլ՝ դիտորդներին հեռացնելը սխալ է։
«Մեր երկրին մենակ մենք ենք օգուտ տալիս»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
«ԵՄ դիտորդների փոխարեն պետք է ՔՊ-ին տանեն կանգնեցնեն, որ պաշտպանեն։ Աննան ու Փաշինյանը թող կանգնեն ու մեզ պաշտպանեն»,- ասաց անցորդներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։