ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
copy image url

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Արտաքին 4 ամիս առաջ - 23:44 20-12-2024
Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքի վճարումներ կատարել «Գազպրոմ» բանկի միջոցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ամերիկացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշենք, որ ռուսական «Գազպրոմ» բանկը ներառված է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, բայց այդ հարցում Թուրքիային տրվել են արտոնություններ։

Ըստ Բայրաքթարի՝ ԱՄՆ-ի այդ որոշումն ուղղակիորեն կազդի Ռուսաստանի հետ Թուրքիայի բնական գազի առևտրի վրա։ Նա նաև հիշեցրել է, որ նման արտոնություն Թուրqիային տրվել է Իրանի դեմ պատժամիջոցների գործընթացում և եթե նման արտոնություն չտրվի դա կարող է նշանակել, որ պատժամիջոցների թիրախ է նաև Թուրքիան։

Նշենք, որ այս հարցի շուրջ այլընտրանքային լուծումներ գտնելու համար Թուրքիան բանակցություններ է վարել Ռուաստանի հետ և քննարկվել են հնարավոր սցենարները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել բանկի և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունների նկատմամբ։

Ամենից շատ դիտված