ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Միհրան Խաչատրյանին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Խաչատրյանին վերանշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ: