Նոր համակարգով տեղփոխից օգտվող քաղաքացիների քանակը էականորեն ավելանալու է․ Տիգրան Ավինյան
copy image url

Նոր համակարգով տեղփոխից օգտվող քաղաքացիների քանակը էականորեն ավելանալու է․ Տիգրան Ավինյան

Ներքին 4 ամիս առաջ - 19:45 18-12-2024
Factor TV-ի եթերում բանավիճում են Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քննարկման հիմնական թեման տրանսպորտային բարեփոխումն է, որի արդյունքում ներդրվել է միասնական տոմսային համակարգը։

Հայկ Մարությանը պնդեց, որ 1 անգամ կիրառվող և 7 անգամ կիրառվող տոմսի վրա քաղաքապետարանի բերած զեղչային համակագերը չեն ազդում։ Ազդում են միայն 10 անգամ կիրառվող տոմսերի վրա, ուստի այն անձինք, որվքեր տրանսպորտից օգտվում են 1-7 անգամ, տրանսպորտի համար վճարելու են 300 և ավելի դրամ և ոչ թե 144 դրամ։

Հարցին, թե ինչպես են նեղ փողոցներում տրանսպորտի թողունակությունն ավելացնելու, Հայկ Մարությանը հրաժարվեց պատասխանել՝ անդրադառնալով նածկին թեմային՝ տրանսպորտի գնի թանկացմանը։

Նա նշեց, որ բրիտանական ընկերության հետազոտության համաձայն՝ 94 տոկոս դեպքերում տրանսպորտը կիրառվում է առանց տեղփոխի, ուստի տրանսպորտի գինը այս մարդկանց համար ավելանում է 2 անգամ։

Ավինյանը շեշտեց, որ նոր համակարգով տեղփոխից օգտվող քաղաքացիների քանակը էականորեն ավելանալու է, ուստի նրանց համար տրանսպորտի գինը կնվազի։

Ամենից շատ դիտված