Մաքսանենգությո՞ւն. ինչու է Սարատով-Երևան օդանավը վայրէջք կատարել «Էրեբունի»-ում
copy image url

Մաքսանենգությո՞ւն. ինչու է Սարատով-Երևան օդանավը վայրէջք կատարել «Էրեբունի»-ում

Ներքին 4 ամիս առաջ - 13:50 17-12-2024
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Շիրակ ավիա»-ի Երևան-Սարատով չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել ոչ թե «Զվարթնոց», այլ «Էրեբունի» օդանավակայանում, որը ծառայում է ռազմական նշանակության նպատակով։

Մեկ օր է անցել, սակայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որևէ հայտարարություն, պարզաբանում չի ներկայացրել խնդրի առնչությամբ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի լրատվական բաժին, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ «Էրեբունի» օդանավակայանը գտնվում է Պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։

««Էրեբունի» օդանավակայանը գտնվում է Պաշտպանության նախարարության ենթակայության տակ, պատկանում է իրենց, բայց սահմանային վերահսկողությունը իրականացնում են ԱԱԾ սահմանապահ զորքերը»,- Oragir.News-ին հայտնեցին ԱԱԾ-ից։

Ճշտող հարցին՝ «Էրեբունի» օդանավակայանում ռուս սահմանապահներ չկա՞ն այլևս, արդյոք ուսումնասիրություններ արվե՞լ են՝ պարզելու, թե ինչպե՞ս է օդանավը վայրէջք՝ կատարել «Էրեբունի» օդանավակայանում, քանի որ կասկածներ կան, որ դա միտումնավոր է եղել՝ մաքսանենգ ճանապարհով ապրանքներ, այդ թվում՝ թմրանյութ տեղափոխելու համար։ ԱԱԾ-ից խնդրեցին այս և մնացած այլ հարցերի համար գրավոր հարցում ուղարկենք։

Հարկ է նշել, որ ոչ վաղ անցյալում՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին, Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ «Էրեբունի» օդանավակայանում աշխատող ՌԴ քաղաքացու մոտ կես կիլոգրամ սինթետիկ թմրանյութ են հայտնաբերել։

«Մի քանի օր առաջ «Էրեբունի» օդանավակայանում մենք բռնեցինք թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված մի անձնավորության՝ ՌԴ քաղաքացու, որն աշխատում էր «Էրեբունի» օդանավակայանում։ Իհարկե մենք համագարծակցեցինք և այդ միջոցառումն իրականացրեցինք ՌԴ իրավապահների աջակցությամբ, իրենց ինֆորմացիայով՝ մոտ կես կիլոգրամ սինթետիկ թմրանյութ հայտնաբերեցինք վերջինիս մոտից»,- հայտնել էր ՆԳ նախկին նախարարը

Այս հանգամանքը ևս հիմք է տալիս մտածելու, որ նշված ինքնաթիռի՝ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարելը սխալմունք կամ պատահականություն չէ։

Հիշեցնենք, որ 24News-ը երեկ գրել էր․ «Կարող էր տեղի ունենալ աղետ. Սարատով-Երևան չվերթի օդաչուն ինքնաթիռը սխալմամբ իջեցրել է «Էրեբունի» օդանավակայանում»։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում