Ալավերդիում այս տարվա մայիսին տեղի ունեցած ջրհեղեղից տուժած բազմաթիվ քաղաքացիների փոխհատուցում չտալու մասին
Oragir.News-ի
հրապարակումից հետո
Oragir.News-ի՝ Ալավերդու
համայնքապետարանին և սոցիալական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները մտադիր են այդ մարդկանց մի մասի փոխհատուցումները տալ հերթական կամ արտահերթ ընտրություններին նախորդող շրջանում, որպեսզի իրենց «բարեգործությունից» թարմ հիշողություններով գնան ընտրությունների։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից 7 ամիս է անցել, սակայն դեռ կան ընտանիքներ, որոնք Կառավարության խոստացած փոխհատուցումից անգամ 10 դրամ չեն ստացել: