Դրիֆտ կատարած 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
copy image url

Դրիֆտ կատարած 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Ներքին 4 ամիս առաջ - 17:01 16-12-2024
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում դեկտեմբերի 13-ին տեղեկություններ էին ստացվել, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում կատարում է դրիֆտ՝ խախտելով հասարակական կարգը:

Արտաշատի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17-ի սահմաններում Արտաշատի բնակիչ 18-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, «Մերսեդես» մակնիշի մեքենան վարել է անկանոն և կատարել դրիֆտ: Նա Գրիգոր Զոհրապի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Արտաշատի բաժին:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված