Կան թաղամասեր, որ տրանսպորտի հարցում իրավիճակը նույնիսկ վատացել է. Ավինյան
copy image url

Կան թաղամասեր, որ տրանսպորտի հարցում իրավիճակը նույնիսկ վատացել է. Ավինյան

Ներքին 4 ամիս առաջ - 10:15 16-12-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգին, նշելով, թե որոշ երթուղիներում գերծանրաբեռնված է։ «Մարդկանց բարձրաձայնվող հիմնական խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը: Կան գծեր, որտեղ մենք պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք։ Առաջնային խնդիրն է լուծել գերծանրաբեռնվածության խնդիրը։ Ունենք թաղամասեր, որ իրավիճակը նույնիսկ վատացել է, մասնավորապես Նորագավիթում: Պետք է լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը՝ նշելով, թե 171 ավտոբուսների փոխարինման ծրագիր ունեն. «Կան թաղամասեր, որտեղ խնդիրը սուր է կանգնած, և այդ խնդիրը լուծելու հետ կապված մենք պետք է մի փոքր ավելի ջանք գործադրենք»։

Նա նաև նշել է. «Հանրային տրանսպորտում հոսքը պետք է ավելանա, և մենք պատշաճ մակարդակի ծառայություն պետք է մատուցենք։ 171 ավտոբուսը, վսահորեն, այդ հարցում մեզ օգնելու է, 15 նոր տրոլեյբուսը, վստահորեն, մեզ օգնելու է, մյուս տարվա 15 նոր տրոլեյբուսը, վստահորենմ մեզ օգնելու է, բայց դեռ ունենք կոնկրետ հարցեր, որ պետք է լուծում ստանան»։

Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից անցում է կատարվելու նոր տոմսային համակարգին. «Մինչ այդ մենք պետք է պատրաստ լինենք տոմսային պրոդուկտների ծառայությունից օգտվելու հնարավորությունը ստեղծենք»