Ուղիղ եթեր

Ըստ էության․ Նիկոլը ցնցումների մեջ է ընկնում, երբ ՔՊ-ական ղեկավար չի ընտրվում

Ներքին Ըստ էության Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 09-12-2024
Oragir.News-ի «Ըստ էության» տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Պատգամավորի հետ խոսել ենք Սիրիայում տիրող իրավիճակի, Հարավային Կովկասում դրա հնարավոր հետևանքների, Գյումրիի ընտրությունների, Գեղամ Նազարյանի խմբակցությունից հեռացվելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Սիրիայում Ասադի իշխանությանն աջակցում էին ոչ միայն ռուսները, այլ նաև աջակցում էր և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և՛ Եգիպտոսը, արաբական աշխարհի այլ երկրներ կային։ Ի զարմանս ինձ շատ արագ` 10 օրվա ընթացքում իշխանությունը տապալվեց։ Դեռ վաղ է ենթադրություններ անել, բայց համենայն դեպս տարիներ շարունակ շատ էֆեկտիվ կարողանում էին պայքարել և՛ իսլամական ահաբեկիչների, և՛ այլ խմբավորումների դեմ։ Կարծես թե այդ սիրիական ճգնաժամը հաղթահարված էր և բազմաթիվ քաղաքներում մեծ բնակավայրերում հաստատված էր այսպես ասած ամուր իշխանություն»,- ասաց Դանիելյանը։

Խոսելով այն հարցի վերաբերյալ` արդյոք Հայաստանում հնարավոր է նույն սցենարով իշխանափոխություն, Դանիելյանը նշեց, որ հիմնականում տարբեր երկրներում իշխանափոխությունը կատարվում է դրսի ուժերի հովանավորությամբ։

«Հայաստանում մինչև վերջերս, իմ կարծիքով, կար կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Դա այն բացահայտ աջակցությունն էր, որ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանը ստանում էր։ Նույն Արևմուտքն ասում է, որ ինչ-որ բարեփոխումներ է անում Հայաստանում, բայց իրականում ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ ՆԳ նոր նախարարի նշանակումը վառ ապացույցն է նրա, որ այդ ուժերը գնալով իրենց ազդեցությունը կառավարության վրա ավելի են ամրապնդում»,- եզրափակեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում