Երևանում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com
copy image url

Երևանում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 09:59 09-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին մահվան եքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում 37-ամյա Գարիկ Ե.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Արաքսի Պ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված