ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունը սառեցնելու գործընթացում Ղարաբաղի թեմա չենք շոշափել․ Փաշինյան
copy image url

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունը սառեցնելու գործընթացում Ղարաբաղի թեմա չենք շոշափել․ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 17:01 04-12-2024
Մենք մեզ արդեն համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստեղծված իրավիճակն ու դրա վերաբերյալ հրապարակային արտահայտումները գնալով ավելի են դժվարացնում ՀԱՊԿ-ին վերադարձը։ Անդառնալիության կետն արդեն անցել է։ Մենք չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի մշակմանը, նաև վետօ չենք դնում որևէ փաստաթղթի վրա, որովհետև մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենք ինչ ուզում են՝ թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև շեշտեց՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունը սառեցնելու գործընթացում Ղարաբաղի թեմա չենք շոշափել։

Ամենից շատ դիտված