Ավինյանն ուզում է 7,6 մլն դրամանոց ավիատոմսով թռչել Լոս Անջելես, վարորդները չեն ուզո՞ւմ գոնե պետքարանից օգտվել
Ուզում եմ ձեզ հրավիրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոպարկ, որպեսզի տեսնեք, թե ինչ անմխիթար վիճակում են գտնվում ավտոբուսները, անվադողերը՝ «քաչալ», որոնցով մեր հասարակության կյանքի հետ են խաղում։ ԱՅս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Արթուր Չախոյանը՝ շեշտելով․ «Էդ ո՞նց ա լինում, Տիգրան Ավինյանն իր աշխատասենյակը ուզում ա վերանորոգի, ուզում ա 7 մլն-անոց թանկարժեք ինքնաթիռով թռչի, վարորդները չեն ուզո՞ւմ գոնե պետքարանից օգտվել»:
Հարցին, թե դա ում պարտականությունն է, որ չի կատարվել՝ Չախոյանը պատասխանեց. «Իհարկե, իշխանությանը։ Թող 7.6 մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն։ Բոլորս էլ տեսնում ենք, որ մի թեթև ձյուն ա գալիս, ավտոբուսները կանգնում են, վթարի են ենթարկվում։ Ու ո՞վ է մեղավոր, վարո՞րդը։ Մարդիկ իրենց կյանքի գնով անմարդկային պայմաններով երթևեկում են»։