Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Լիբանանի վարչություն
copy image url

Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Լիբանանի վարչություն

Արտաքին 4 ամիս առաջ - 23:42 01-12-2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Լիբանանի վարչություն։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Ուրբաթ, 29 Նոյեմբեր 2024-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին օրհնութիւնը ստացաւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) Լիբանանի վարիչ մարմինը, առաջնորդութեամբ մարմինի ատենապետ տոքթ. Աւետիս Տագէսեանի:

Հանդիպման ընթացքին տոքթ. Տագէսեան Հայրապետին հակիրճ կերպով ներկայացուց կուսակցութեան վերջին շրջանին տարած աշխատանքները եւ յառաջիկայ ծրագիրները։

Հանդիպումը առիթ եղաւ արծարծելու Լիբանանը, Հայաստանը, Սփիւռքը եւ ընդհանրապէս տարածաշրջանը յուզող հարցեր ու մարտահրաւէրներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված