Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին «հարգել խաղաղ ցույցերի իրավունքը»:
«Մենք անհանգստացած ենք ցուցարարների և լրագրողների նկատմամբ հաշվեհարդարի մասին հաղորդումներով և կոչ ենք անում հարգել խաղաղ ցույցերի իրավունքը։ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ կշարունակի սերտ կապեր պահպանել վրաց ժողովրդի հետ և աջակցել նրա եվրոպական նկրտումներին, որոնց չպետք է դավաճանել», - ասվում է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Թբիլիսիում հատուկջոկատայինները լուսաբացին Ռուսթավելու պողոտայից հեռացրել են ցուցարարների մնացած հատվածին։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ ցույցերի երկու օրերի ընթացքում ձերբակալվել է 107 քաղաքացի։