Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ ռազմավարական օբյեկտները արգելափակելուց
copy image url

Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ ռազմավարական օբյեկտները արգելափակելուց

Արտաքին 4 ամիս առաջ - 22:19 29-11-2024
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի միջոցներ ձեռնարկել»։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«Բռնի գործողությունները ճնշելու համար ՆԳՆ-ն կկիրառի միջազգային իրավունքով և Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված հատուկ հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով սահմանված բոլոր հատուկ միջոցները։

Դարախվելիձեն խնդրել է ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ բնույթին սպառնացող իրեր կամ նյութեր պահելուց։ Նրա խոսքով՝ սոցցանցերում կոչեր են հնչում ոչնչացնել ՆԳՆ մեքենաները և տեսախցիկները, արգելափակել ռազմավարական նշանակության տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ, երկաթուղային կայաններ և կենտրոնական մայրուղիներ։

«Այս խմբի մասնակիցները մահակներով, երկաթե խողովակներով, շղթաներով, ներկերով, երկաթե զանազան առարկաներով և միջոցներով մարդկանց կազմակերպում են ցուցադրական հանդիպումների համար, ինչպես նաև կոչ են անում համախոհներին օգտագործել այդ առարկաները իրավապահների նկատմամբ բռնի գործողություններում», - ասել է Դարախվելիձեն։

ՆԳՆ ղեկավարի տեղակալն ընդգծեց, որ բոլոր ապօրինությունները քրեական պատասխանատվություն են կրելու։

Ամենից շատ դիտված