Ոչ մի կանգառում ավտոբուսի ժամանման չվացուցակ չկա․ «Telcell»-ը խախտել է պայմանագիրը
copy image url

Ոչ մի կանգառում ավտոբուսի ժամանման չվացուցակ չկա․ «Telcell»-ը խախտել է պայմանագիրը

Ներքին 4 ամիս առաջ - 18:41 29-11-2024
Երևանի տրանսպորտային ցանցի ոլորտում մենաշնորհ դիրք զբաղեցրած «Telcell» ընկերությունը, իր կնքած պայմանագրի բազմաթիվ կետեր խախտելով, շարունակում է գործունեություն ծավալել։

Պայմանագրի կետերից մեկում նշված է, որ ընկերություը պարտավոր է մինչև տարեվերջ բոլոր կանգառնեում տեղադրել ավտոբուսների ժամանման չվացուցակ, բայց դեռևս որևէ կանգառում գոնե 1 չվացուցակ չի տեղադրվել։

Քաղաքային իշխանությունը բավարարվեց միայն «Yandex» հավելվածում ավտոբուսների ժամանման մեխանիզմը ներդնելով, բայց դա «Telcell» ընկերությանը չի ազատում ստանձնած պարտավորությունից։

Քաղաքացին պարտավոր չէ հեռախոսում հավելված ներբեռնել, որպեսզի տեղեկանա ավտոբուսի ժամանման մասին։ Ավելին, բազմաթիվ քաղաքացիներ, հիմնականում տարեց մարդիկ, չունեն նման հեռախոսներ, որպեսզի հավելված ներբեռնեն և առցանց հետևեն ավտոբուսի ժամանման գրաֆիկին։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք «Telcell» ընկերությանը ստիպելո՞ւ են, որպեսզի կանգառներում տեղադրի չվացուցակները, և դրանց չկատարումը ի՞նչ հետևանքներ է առաջացնելու։ Քաղաքապետարանից խոստացան՝ երկուշաբթի օրը տրամադրել «Telcell» ընկերության հետ կնքած պայմանագիրը, ինչպես նաև պատասխանել մեր հարցերին։

Ամենից շատ դիտված