Հռոմի Պապն առաջիկայում կմեկնի Թուրքիա
copy image url

Հռոմի Պապն առաջիկայում կմեկնի Թուրքիա

Արտաքին 4 ամիս առաջ - 17:41 29-11-2024
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Պապ Ֆրանցիսկոսը հաջորդ տարի՝ 2025-ին ծրագրում է մեկնել Թուրքիա՝ նշելու առաջին Էկումենիկ (տիեզերական ժողով) ժողովի 1700-ամյակը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

ANSA գործակալության հաղորդմամբ՝ Պապը թեոլոգիական կոմիտեի նիստում հայտնել է. «Սուրբ տարվա ընթացքում հնարավորություն կունենանք նշել Նիկեայի ժողովի 1700-ամյակը: Ծրագրում եմ այցելել Նիկեա»:

Նշենք, որ նախկին Նիկեան ներկայիս Իզնիկ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի տարածքում՝ Ստամբուլից 150կմ հարավ-արևելք։ Այդտեղ 325թ.Կոստանդիանոս Ա Մեծի կողմից հրավիրվել էր քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով։ Այդ առաջին տիեզերական ժողովը որոշում էր ընդունել Հիսուս Քրիստոսի աստվածային և մարդկային բնույթների մասին։

Ամենից շատ դիտված