Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ Քանաքեռավանի վարչական տարածքում, բախվել են «Land Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել, 1 հոգի էլ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հրշեջները մարել են կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Վիրավորը «Mercedes»-ի վարորդն է:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: