Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 22-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Հայաստանում դատական համակարգը անկախ է։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքով և երևանցիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում դատական համակարգը անկա՞խ է»։
Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ դատական համակարգում պետք է աշխատանքի վերցնել երիտասարդներին։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ դատական համակարգը ոչ միայն անկախ չէ, այլև վարչապետի ձեռքում է։
«Ոչ, ոչ, լավ էլ վարչապետի ձեռքում է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։