Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղում տնակ է այրվում:
Հրշեջները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա լուսաբացին նոր կարողացել են մարել կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները ու նաև նրանց ու հրշեջների շնորհիվ է, որ կրակը չի տարածվել հարևան տներ:
Ոստիկանությունը պարզում է տնակի սեփականատիրոջ ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: