Oragir.News-ն այսօր Երևանի փոխքաաղաքապետ Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ Հրապարակի ջահերն ի՞նչ են խորհրդանշում է, ո՞վ է դիզայները և ինչքա՞ն գումար է հատկացվել։
«Հրապարակի շատրվանների վրա տեղադրված ջահերի ընդհանուր թեմատիկան Արամ Խաչատրյանի 150-ամյակին էր նվիրված և արամխաչատրյանական թեմատիկայի մեջ էր։ Այս տարի քանի որ դրվել էր պահանջ, որպեսզի նախորդ տարվա գույքն օգտագործվի, այս տարի արդեն ինձ թվում է, որ այն ավելի շատ դեկորատիվ էլեմենտ է, քանի ինչ-որ սիմվոլիկ»,- ասաց նա՝ հավելելով, որ տարբեր մեկնաբանություններ են եղել ջահերի մասով․ «Կային մարդիկ, ասում էին՝ էս խրուստալի լյուստրեն ինչ եք էստեղ դրել։ Ինքը ամեն դեպքում ստեղծագործական էլեմենտ, կրեատիվ է պարունակում իր մեջ ու ոչ մի ստեղծագործության արդյունք միշտ միանշանակ դրական կամ բացասական կարծիք չի ունենում»։
Սուրեն Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ ջահերի համար քաղաքապետարանը 60 մլն դրամ է հատկացրել։
Մանրամասները՝ տեսանյութում