Oragir.News-ի տեղեկություններով, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Մանկավարժական համալսարանում, որտեղ հանդիպում է Մանկավարժական և Բրյուսովի համալսարանների և Ֆիզկուլտինստիտուտի դասախոսական ու ուսանողական ներկայացուցիչների հետ։ Փաշինյանը փորձում է ներկաներին հիմնավորել, թե ինչու պետք է միավորվեն այդ համալսարանները։
Նշենք, որ հանդիպմանը հրավիրվել են միայն շատ վստահելի մարդիկ, իսկ հանդիպման մեկնարկից առաջ խիստ հսկողություն է սահմանվել ու ստուգում իրականացվել։
Oragir.News-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը պայման է դրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի առաջ՝ մինչև 2025թ․ գարուն պետք է ազատվի Բրյուսովի շենքը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ համալսարանների միավորումը լինելու է ուսումնական այս տարվա կեսից։