Փաշինյանն այդ ուժային կառույցների կողմից իրեն պաշտպանված չէր զգում. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:30 18-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ազատման դիմուներ են գրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Պաշտոնանկություններին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Հաշվի առնելով մամուլում ևսոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին իր խնդրանքն ըմբռնելու համար։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին ազատել աշխատանքից»։

Հարցվածներից մեկն ասաց. «Փաշինյանն այդ ուժային կառույցների կողմից իրեն պաշտպանված չէր զգում»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ սա Փաշինյանի հերթական կապրիզն է։

Նշենք, որ հարցվածներից ոմանք էլ կարծում են, որ Փաշինյանը ճիշտ է վարվել։

Հշեցնենք, որ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում Նիկոլ Փաշինյանը խիստ տոնով է խոսել կառավարության անդամների հետ, հանդիմանել դատաիրավական համակարգի ղեկավարներին հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում անգործություն համար։ «Իմ համբերության բաժակը լցվել է»,-ասել է վարչապետը՝ ակնարկելով, որ առաջիկայում սպասվում են պաշտոնանկություններ։


Մանրամասները՝ տեսանյութում։