Բաց ենք համագործակցության համար. կայացավ «Միտք» վերլուծական կենտրոնի բացումը

Ներքին 5 ամիս առաջ - 16:16 16-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի նախաձեռնությամբ «Միտք» վերլուծական կենտրոնի կողմից «Անի գրանդ հոթել» հյուրանոցի «Արենի» սրահում հանդիպում էր կազմակերվել, որին մասնակցում էին մի խումբ փորձագետներ։

Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ նման ֆորմատով հանդիպման գլխավոր նպատակը Հայաստանի՝ մեր Հայրենիքի, դուրսբերումն է այս ծանր իրավիճակից։ Նրա նշմամաբ՝ սա որևէ քաղաքական նախաձեռնություն չէ, բայց չբացառեց, որ հաջողելու դեպքում կարող է դառնալ։

«Սա քաղաքական որևէ ուղղվածություն չունի, հավաքվել են իրենց ոլորտում հայտնի փորձագետներ, մենք ցանկանում ենք մեր ներուժը դնել Հայաստանի Հանրապետության առջև դրված արտաքին և ներքին մարտահրավերների լուծման համար։ Մենք չենք առաջնորդվելու հակաների քաղաքականությամբ, և նշեմ, որ բաց եմ համագործակցության համար»,- ասաց Լիլիթ Դալլաքյանը։

Նրա համոզմամբ՝ այս ֆորմատով հանդիպումները լինելու են շարունակական և ներգրավելու են ոչ միայն իրենց ոլորտներում հմուտ մասնագետնների, նաև հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև հանդիպումներ են իրականացվելու մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված