«Գևորգ Մարգարյանի լկտի, ապօրինի շինարարությունը, որը կատարվում է Կենտրոնական փողոցի վրա՝ Հայաստանի մասշտաբով հայտնի կաշառակեր, նախկին հանրապետական Դավիթ Համբարձումյանի հովանու ներքո»,- այս մասին հրապարակում է արել Արայիկ Մարգարյանը։
Oragir.News-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ շինության շինարարարական աշխատանքներն իրականացնելու համար տրվել է կեղծ շինտվություն, որի համար Գևորգ Մարգարյանը վճարել է բավականին մեծ գումար։
«Մարզպետն ու Մասիսի համայնքապետը 30․000 դոլար փող են վերցրել Գևորգ Մարգարյանից՝ կեղծ շինթույլտվություն տալու համար։ Հետիոտների համար նախատեսված մայթը բավականին առաջ է եկել դեպի փողոց, ինչը ճարտարապետական կոպիտ խախտում է։
Թքած ունեն Արգավանդի բնակիչների համար։ Սրա համար բազմաթիվ անգամ դիմել ենք տարբեր ատյաններ՝ ոչ մի պատասխան։ Պատասխանը գալիս է Արարատի մարզ և որևէ ընթացք չի ստանում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։