Ուսապարկը բերել եմ, որ Փաշինյանի ուսապարկի հետ կռվացնեմ․ Վահագն Չախալյան

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 16:55 12-11-2024
Մոտ մեկ ամիս է՝ Վահագն Չախալյանը նստացույց է անում կառավարության շենքի մոտ։

«Հոկտեմբերի 16-ից մենք հայտարարել ենք նստացույց՝ գերիների վերադարձի և անհետ կորածների հարցով զբաղվելու պահանջով, այսինքն տեսնում ենք, որ իշխանությունները կամ ընդհանրապես չեն զբաղվում, կամ բավարար չափով չեն զբաղվում գերիների վերադարձի և անհետ կորածների հարցերով։ Շուրջ մեկ ամիս կլինի՝ այստեղ ենք, առավոտյան գալիս ենք մինչև աշխատանքային օրվա ավարտը նստում ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Չախալյանը՝ նշելով, որ այս ընթացքում գերիների հարցերով հանձնաժողովը նիստ է գումարել, լսել են ծնողներին, գուցե փոքր, բայց շարժ նկատում են։

Հարցին՝ կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպե՞լ են, Չախալյանը պատասխանեց, որ ոչ․ «Մենք հանդիպելու համար չենք եկել այստեղ։ Անշուշտ, եթե հանդիպումը գերիների վերադարձին օգտակար լինի, կհանդիպենք, բայց մենք ավելի շատ եկել ենք մեր ներկայությամբ ճնշում գործադրելու»։

Հարցին՝ ակցիայի վայրում ինչո՞ւ են ուսապարկ դրել, Չախալյանն ասաց․ «Ցավոք սրտի, ուսապարկերի երկիր ենք դարձել։ Ուսապարկը պատահաբար է դրվել և մնացել, հետո քաղաքական մեսիջ ստացավ, ասացի՝ բերել եմ, որ Փաշինյանի ուսապարկի հետ կռվացնեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված