«Ես հիշում եմ, որ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ պահելու ժամանակ դուք էիք համակարգում մարդասիրական օգնությունն Արցախին հասցնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն այդպես էլ տեղ չհասավ»,- այս մասին այսօր երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ դիմելով փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին։
Խորհրդարանական լսումները նախագահող ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հորդորեց հարցերը տալ և պատասխանները հնչեցնել միայն քննարկվող թեմայի շրջանակներում։ «Ձեր կողմից բարձրացված հարցերի պատասխանները բազմիցս հնչել են, հաշվի առնելով այս լսումները նախագահողի՝ պարոն Բաքոյանի հորդորը՝ մնալ թեմայի շրջանակներում, ընդամենը կնշեմ, որ ազգային զեկույցում տեղ են գտնելու մեր գնահատկանները երեխաների իրավունքների պաշտպանության առկա մարտահրավերների վերաբերյալ, այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների»,- նշեց Կոստանյանը։