Ստեփանավանի քաղաքապետի աղջկան նշանակել են նոտար և այն գաղտնի պահել
copy image url

Ստեփանավանի քաղաքապետի աղջկան նշանակել են նոտար և այն գաղտնի պահել

Ներքին 5 ամիս առաջ - 14:03 09-11-2024
2 նոր նոտար այսուհետ կսպասարկեն Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքները։

Ամիսներ առաջ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Սոնա Դանիելյանը նշանակվել է Լոռու մարզի նոտար, նստավայրը՝ քաղաք Վանաձոր, իսկ Սյուզաննա Գրիգորյանը՝ Լոռու մարզի նոտար, նստավայրը՝ քաղաք Ստեփանավան:

Հետագայում պարզվել է, որ Սյուզաննա Գրիգորյանը Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանի դուստրն է։

Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հերթական անգամ հակասում են իրենք իրենց և պաշտոն տալիս խնամի-ծանոթ-բարեկամներին։

Ամենից շատ դիտված