Քարաձոր գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր
copy image url

Քարաձոր գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Ներքին 5 ամիս առաջ - 22:37 05-11-2024
Նոյեմբերի 5-ին, ժամը 15:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարաձոր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 19։02-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

Ամենից շատ դիտված