Հանրային պահանջ կլինի, կմտածեմ. կաթողիկոսի դեմ ակցիաներ անողը՝ քաղաքապետ դառնալու մասին
copy image url

Հանրային պահանջ կլինի, կմտածեմ. կաթողիկոսի դեմ ակցիաներ անողը՝ քաղաքապետ դառնալու մասին

Ներքին 5 ամիս առաջ - 20:48 01-11-2024
Արդեն հայտնել էինք, որ Գյումրին պատրաստվում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների։

Հավանաբար այն տեղի կունենա դեկտեմբերին կամ հունվար ամսվա սկզբներին։ Ժամանակը քիչ է, բայց քաղաքական ուժերն էլ ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացնում։

Oragir.News-ի տեղեկություններով` շրջանառվում են քաղաքապետի թեկնածուների մի քանի անուններ, որոնց մեջ է նաև 2018 թվականի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը։

Նշենք, որ մինչև 2018 թվականը Կարեն Պետրոսյանը դասավանդել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում, իսկ հեղափոխությունից հետո առ այսօր զբաղեցնում է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։

Oragir.News-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Կարեն Պետրոսյանից։

ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց իր հնարավոր մասնակցությունը ընտրություններին։

«Իմ ներկա աշխատանքը շատ եմ սիրում, հանրային պահանջ կլինի, կմտածեմ, մնացածը Աստծո կամոք: Երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել»,-հայտարարեց Կարեն Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված