Երևանում կթողարկվեն My fare տրանսպորտային քարտեր. Ավինյան
copy image url

Երևանում կթողարկվեն My fare տրանսպորտային քարտեր. Ավինյան

Ներքին 5 ամիս առաջ - 17:30 01-11-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձի վճարման՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած նոր համակարգին։

Ավինյանի խոսքով՝ միասնական տոմսային համակարգը ներդրվում է Երևանում որակյալ հանրային տրանսպորտ ունենալու համար. «Պիտի երբեք ետ չգնալ այն տրամաբանությանը, որ առաջ կար»։

Քաղաքապետը հայտնել է, որ այսօր հանդիպել է կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ և քննարկել միասնական տոմսային համակարգի լիարժեք ներդրմանն ընդառաջ տրանսպորտից բանկային քարտերից օգտվելու հնարավորությունը․ դրանով հնարավորություն կլինի տրանսպորտի համար վճարել բանկային քարտով և տերմինալներով։ Շուտով թողարկվելու են նաև My fare տրանսպորտային քարտերը, որոնք դառնալու են անվանական։ Լինելու են տարբեր խմբեր, որոնք օգտվելու են զեղչային համակարգերից. «Ես վստահ եմ, որ հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգը կմտնի ուժի մեջ»։

Նա խոսել է նաև հանրային տրանսպորտի բարեփոխումների՝ եվրոպական փորձի մասին։ Ըստ նրա, եվրոպական քաղաքներում բարեփոխումների ուղղությունները բոլորինը նույնն են.
հանրային տրանսպորտի զարգացում,
առանձնացված ավտոբուսային գծեր,
կայանատեղիների սահմանափակումներ և գնային ավելացումներ,
կայանատեղիների փոխարեն ավտոբուսային գծերի ավելացումներ:

Ամենից շատ դիտված