2025 թ-ի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն խնդրահարույց է. Անահիտ Ավանեսյան

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 13:45 01-11-2024
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով` 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է։ Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը եղել են ՀՆԱ–ի 1.5 %-ի շրջանակներում, 2023 թվականին այն դարձել է 1.6 %, իսկ 2025 թվականի բյուջեով վերադարձել ենք 1.5 %-ի շրջանակներ։ Մենք կարծում ենք, որ որպես առաջնահերթություն, բյուջեն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,-ասել է Ավանեսյանը։

Նախարարը նաև հայտարարել է, թե անտեղի խնդիրներ են հարուցվում. կատարողականների հիման վրա բուժհիմնարկներին ֆինանսական միջոցներ հատկացնելը միջինում 2-3 ամիս է տևում. «Մենք, այնուամենայնիվ, ֆինանսավորում ենք ծառայությունների դիմաց, բայց որոշակի ժամանակային խզում ենք ունենում»։ Ըստ նախարարի՝ բյուջեի հայտի մեջ որոշակիորեն խմբավորել են ծրագրերը։

Նրա խոսքով` իրենք շարունակաբար աշխատելու են, որ և վերականգնեն կորցրած բյուջեն, և հավելյալ գումարներ տրամադրեն առողջապահությանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում