«Հելոուին»-ը չար ոգիներին քշելու բարի տոն է. Երևանի կենտրոնում սարսափի երեկո է

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:31 31-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, նշվում է Հելոուինը։ Երևանում ևս նշում են տոնը։ Քաղաքի կենտրոնական հատվածում շրջում էին տարբեր սարսափ հերոսների կերպարներով երիտասարդներ։

Oragir.News-ին տված հարցազրուցներում երիտասարդները նշեցին, որ իրենց կարծիքով՝ Հելոուինը զվարճալի և հետաքրքիր տոն է, այլ ոչ թե սատանայական, ինչպես կարծում են շատերը։

«Այս տոնը ստեղծվել է Բրիտանիայում չար ոգիներին քշելու համար և դեմ չէ քրիստոնեությանը։ Հակառակը, այն բարի տոն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տոնի մասնակիցներից մեկը։

Հելլոինի սիրահարներին զուգահեռ քաղաքում շրջում էին նաև տոնի դեմ պայքարողները, որոնք նշեցին, որ սա դեմ է քրիստոնեական հավատալիքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված