Նարեկ Մկրտչյանը Կատարում հանդիպել է Snoonu-ի գործադիր տնօրենի հետ
copy image url

Նարեկ Մկրտչյանը Կատարում հանդիպել է Snoonu-ի գործադիր տնօրենի հետ

Ներքին 5 ամիս առաջ - 10:56 30-10-2024
Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում հանդիպում եմ ունեցել երկրի առաջատար ընկերություններից Snoonu-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Համադ Մուբարակ Ալ-Հաջրիի հետ։ Այս մասինն գրառում է կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Պարոն Հաջրիի հետ զրույցի ընթացքում քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ երկու երկրներում առկա աշխատուժի լիարժեք օգտագործման և կարողությունների զարգացման վերաբերյալ․ պատրաստակամություն ենք հայտնել՝ շարունակելու իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման ուղղություններով։

Ընդգծել ենք նաև, որ աշխատուժի ակտիվացման ուղղությամբ աշխատանքները բխում են նաև վերջերս ստորագրված «ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին համաձայնագրի» շրջանակում ստանձնած պարտավորություններից։

Ամենից շատ դիտված