Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի օր առաջ Գյումրի քաղաքում՝ Մայր Հայաստանի մոտ, «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն են կատարել նշված հատվածում՝ իրականացնելով դրիֆտ, ինչը անհանգստություն է պատճառել քաղաքացիներին:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզում են նշված ավտոմեքենաների համարանիշները, ու այսօր արդեն այդ ավտոմեքենաներից «BMW»-ն ու «Mercedes»-ը պարեկները հայտնաբերում ու տեղափոխում են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
«BMW»-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արամայիս Զ-ն, իսկ «Mercedes»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Մ.-ն:
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: