Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 34 բնակելի շենքի նկուղը ջրալցվել է:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարարներն արդեն 2 ժամից ավելի է՝ նկուղում լցված մոտ 120 տոննա ջուրը պոմպի միջոցով դուրս են քաշում և լցնում Լենինգրադյան փողոցով անցնող ջրահեռացման խողովակի մեջ:
Տարածքը բնակելի շենքի նկուղային այդ հատվածում, չգիտես ինչու, գործում է «Տեխնոքիմ» ՍՊԸ-ն, որի գործունեության տեսակը բետոնի հավելանյութերի ներմուծումն ու վաճառքն է, սակայն արդյոք Երևանի քաղաքապետարանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ինչու չէ՝ նաև մաքսային կոմիտեն տեղյա՞կ են, որ բանզմաբնակարանային շենքի նկուղային հարկում գործում է նման ընկերություն:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: