Գորիսի փողոցի հիմնանորոգման համար 182 մլն 114 հազար դրամ է հատկացվել
copy image url

Գորիսի փողոցի հիմնանորոգման համար 182 մլն 114 հազար դրամ է հատկացվել

Ներքին 5 ամիս առաջ - 09:23 29-10-2024
Գորիս համայնքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերից այս տարի ավարտվել են երկուսը։
2023 թվականից մեկնարկած սուբվենցիոն ծրագրով ավարտվել է պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Ծրագրի ընդհանուր արժեքը 405 մլն 259 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 237 մլն 530 հազար դրամ։

Կապալառու՝ «Գրիգորյան Շին» ՍՊԸ։
Նախկին քարքարոտ ճանապարհը վերափոխվել է ժամանակակից, հարմարավետ մայրուղու։Բարեկարգման աշխատանքների արդյունքում էապես կփոխվի քաղաքի զբոսաշրջային դիմագիծը, քանի որ տարիներ շարունակ Հին Գորիս տանող ճանապարհը եղել է դժվարանցանելի ու սահմանափակել այցելուների հոսքը դեպի յուրահատուկ պատմական վայր:
Նախագծի իրագործումը նպաստում է նաև Գորիսի մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը:

Բացի հիմնանորոգումից ու ասֆալտապատումից, կառուցվել են նաև մայթեր, հենապատեր, ջրահեռացման կողային առուներ։

2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Գորիս քաղաքի Թումանյան փողոցը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 182 մլն 114 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 118 մլն 901 հազար դրամ։
Կապալառու՝ «Տեխնաշին» ՍՊԸ։

Փողոցը քաղաքի ծայրամասային թաղամասում է, որի ասֆալտե ծածկույթը տարիների ընթացքում զգալիորեն քայքայվել էր:

Հիմնանորոգման աշխատանքները ներառել են ասֆալտապատում, մայթերի վերանորոգում, նոր մայթերի կառուցում, ջրահեռացման համակարգերի բարելավում, կանաչապատում, և փողոցը դարձել է ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի օրինակ։
Նախագիծը ներառում է նաև արտաքին լուսավորության ցանցի արդիականացում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ