Պետությունը հայրենիք է, ոչ թե գործիք. հարցում

Տեսանյութ Նրանց կարծիքով Ներքին 5 ամիս առաջ - 16:10 28-10-2024
Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովելու գործիք է կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք է։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հայտարարությունը սոցկայքերում բազմաթիվ քննադատությունների արժանացավ, օգտատերերը նշում էին, որ երկրի ղեկավարի կողմից նման արտահայտություն թույլ տալն անընդունելի է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ համաձա՞յն են, որ պետությունը հաց վաստակելու գործիք է։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նրանցից մեկն այսպես պատասխանեց․ «Պետությունը հայրենիք է, որը ստեղծում է բոլոր հնարավոր միջոցները ապրելու և արարելու համար։ Նիկոլ Փաշինյանն այնքան հիմարություններ է դուրս տվել, որ ես հարկ չեմ համարում դրանք մեկնաբանել»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չի լսել Նիկոլ Փաշինյանի՝ այդ արտահայտությունը և չի հավատում, քանի որ նրանից նման բան չի սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում։