Ոչ մի ակադեմիական քաղաք մեզ պետք չէ, այն արդեն մայրաքաղաքի կենտրոնում կա. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 5 ամիս առաջ - 13:27 27-10-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կյանքի է կոչվելու ի հեճուկս բոլոր այն մտահոգությունների, որոնք հնչում են, և թերահավատությունների, որոնք կան: Այդ մասին օրերս ԱԺ-ում ասել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:

«Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա պետք է հստակ լինել՝ ինչ մեծածավալ ծրագրի մասին ենք խոսում, և, հետևաբար, փուլային իրականացման ինչ տարբերակներով ենք առաջ գնալու: Ինչպես պլանավորել ենք, 2029-ից սկսած առաջին շենքերը Ակադեմիական քաղաքում կլինեն: Առաջին գործառույթները կսկսեն իրականացվել, և այնուհետև փուլային սկզբունքով այդ մեծ ծավալի աշխատանքն իր տրամաբանական ընթացքով կգնա:

Առաջին փուլում տեղափոխվելու են 4 բուհեր՝ կրթական, տեխնոլոգիական, արվեստի և սպայական համալսարանները, երկրորդ փուլով՝ դասական և բժշկական համալսարանները»,- նշել է նախարարը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում, հարց ուղղել քաղաքացիներին, թե եթե ակադեմիական քաղաքը սկսի գործել, բուհական համակարգը կզարգանա՞, թե՞ կոչնչանա։

«Եթե գնան եվրոպական ստանդարտներին համապատասխան, միգուցե զարգանա, բայց մենք այնքան հեռու ենք այդ ստանդարտներից»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց․ «Ոչ մի ակադեմիական քաղաք մեզ պետք չէ, այն արդեն մայրաքաղաքի կենտրոնում կա»։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված