Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Զուրաբիշվիլին չնշանակի այն. Կոբախիձե
copy image url

Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Զուրաբիշվիլին չնշանակի այն. Կոբախիձե

Արտաքին 5 ամիս առաջ - 12:34 27-10-2024
Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Փոխանցում է Tert.am-ը։

ԿԸՀ-ի տվյալներով՝ ավելի քան 99% ընտրատեղամասերի տվյալները հաշվելուց հետո «Վրացական երազանք»-ը հավաքել է 54,2%, իսկ ընդդիմությունը՝ 37%։

«Վերջնական տվյալների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է 10 օրվա ընթացքում հավաքվի, և եթե նույնիսկ նախագահը հանդիպում չնշանակի, խորհրդարանը ինքն իրենով կհավաքվի», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:

Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» և «Փոփոխության կոալիցիա» կուսակցությունների գլխավորած ընդդիմադիր կոալիցիան, որը բաղկացած է «Ազգային շարժման» նախկին անդամներից, հրաժարվել է ճանաչել Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Կենտրոնականի ընտրական հանձնաժողովի կողմից:

Ամենից շատ դիտված