Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Լևոն Դիլանյանը իր վարած «Volkswagen id.4» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Նուռ» պանդոկի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 19-ամյա Անուշ Ս.-ին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: