Վրաստանում ընթացող խորհրդարանակն ընտրությունների քվեարակության ընթացքում դիտրոդներն արդեն խախտումներ են արձանագրել, այդ թվում ընտրողներին կաշառելու փաստեր։ Այս մասին գրումէ Սպուտնիկ Գրուզիան։
Տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից արձանագրվել է ուշ բացված ընտրատեղամասեր, ժամանակավորապես չաշխատող մեքենաներ և մեկի փոխարեն երկու քվեաթերթիկ։
Միաժամանակ, ըստ դիտորդների, արձանագրված բոլոր խնդիրները որոշ ժամանակ անց լուծվել են, որից հետո բոլոր ընտրատեղամասերում վերսկսվել է քվեարկության գործընթացը։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, ըստ որի Վրաստանի արևմուտքում գտնվող Զուգդիդիի ընտրատեղամասերից մեկում քաշքշուկ է տեղի ունեցել։ Իսկ Մառնեուլիում՝ թիվ 79 ընտրատեղամասում, որտեղ քվեարկություն է ընթանում հին համակարգով, անձը մոտենեցել է քվեատուփին ու ծրարներ նետել դրա մեջ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Մառնեուլիի (Քվեմո Քարթլի շրջան) ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման փաստով քրեական գործ է հարուցվել։
Վրաստանի խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ են անցկացվում միայն համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) և լայնամասշտաբ էլեկտրոնային տեխնոլոգիաների՝ ձայների ստուգման և հաշվման սարքերի կիրառմամբ։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։