Էրդողանը Պուտինի հետ քննարկել է գերիների փոխանակման հարցը
copy image url

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է գերիների փոխանակման հարցը

Արտաքին 5 ամիս առաջ - 12:46 25-10-2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել Կազանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներից։

Էրդողանը հայտարարել է, որ Կազանի բանակցություններում տեսել է Ուկրաինայում հրադադար հաստատելու Պուտինի ձգտումը։ Ըստ նրա, Պուտինի հետ քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակումը։ «Անկարան կշարունակի դիվանագիտական ջանքերը»,- ասել է նա։