Երևանում բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինն էլ կոտրել է 2 ծառ ու ցուցանակը. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինն էլ կոտրել է 2 ծառ ու ցուցանակը. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 12:24 24-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Մնացականյանի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Վոլկովի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցնելով բաժանարար հատվածով կոտրել 2 ծառ ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված